Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ո՞ւր են ԵՄ դիտորդները». Շարմազանով

«Ո՞ւր են ԵՄ դիտորդները». Շարմազանով
230
Ուրբաթ, 12 մայիսի, 2023 թ., 10:12

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանը նման է Չեմբեռլենին, ով «կզեց» Հիտլերի առաջ, խոստացավ խաղաղություն, բայց ստացավ անարգանք ու պատերազմ։
Լրիվ գժանոց է։
Նիկոլն ամեն ինչ խառնել է իրար։
Նա ՌԴ-ն համարում է ՀՀ անվտանգային սպառնալիք, բայց գնում է Մոսկվա ու մասնակցում պարադի։
ՀԱՊԿ-ից հրաժարվում է ու ԵՄ դիտորդ է բերում։
Առավոտ ԵՄ-ի հետ է, ցերեկը՝ ԱՄՆ-ի, երեկոյան՝ ՌԴ-ի,գիշերն էլ երևի Թուրքիայի։
Փաշինյան, իսկ ո՞ւր էին ԵՄ դիտորդները, ինչո՞ւ չեն կանխում ադրբեջանական սադրանքները։
ՀԱՊԿ դիտորդներից հրաժարվեցիր, որ Ադրբեջանին չգրգռեիր, բայց Ադրբեջանը շարունակում է կրակել։
Ոչ մեկին էլ Հայաստանի շահը հետաքրքիր չէ, եթե Հայաստանի իշխանությունն ինքն է վազում թուրքական շահի հետևից։
Ե՞րբ պետք է հասկանաք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավոր նպատակը՝ հայկական գործոնի զրոյացումն է։
Չենք հասկացել, դրա համար էլ 380.000 քառ.կմ հայրենիքից այսօր 29.8 հազարին երանի է տալիս Նիկոլը։
Ուզո՞ւմ ենք արժանապատիվ ապրել, ուրեմն պետք է պատրաստ լինենք տևական պայքարի որպես ազգ։
Խելացի պայքարի, հաշվարկված պայքարի, ոչ թե Նիկոլի նման անծրագիր, տարերային ու քաոտիկ պայքարի։
Հայրենիքն ու Անկախությունն ավանտյուրաներով չեն պաշտպանում։
Նիկոլը չի հասկացել ամենագլխավորը՝ Հայաստանի սպառնալիքը պանթուրքիզմն է։
Բայց նա Հայաստանի սպառնալիք հայտարարում է ՌԴ-ն։
Աբսուրդի աշխարհ։
Նման տգետ քաղաքականություն շարունակելու դեպքում Նիկոլը Չեմբեռլենին երանի է տալու, ով 1938-ին Մյունխենում հնազանդվեց Հիտլերի պահանջներին, բայց խաղաղության փոխարեն բերեց ավերիչ պատերազմ։
Բայց հետո եկավ Չերչիլը և «ռադ արեց» Չեմբեռլենին։
Ինչո՞ւ է ուշանում «հայկական Չերչիլը, արդյո՞ք մենք ունենք մեր «հայկական Չերչիլ», թե՞ բոլորս դարձել ենք զիջող ու պատերազմ բերող «Չեմբեռլեններ»»: