Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Դժոխային սպասում՝ Ավանի անձնագրայինում». Ոսկան Սարգսյան

«Դժոխային սպասում՝ Ավանի անձնագրայինում». Ոսկան Սարգսյան
331
Շաբաթ, 13 մայիսի, 2023 թ., 03:12

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Դժոխային սպասում Ավանի անձնագրայինում
Ավան թաղամասի անձնագրային բաժանմունքում այսօր Սիրիայի Հալեպ քաղաքից տարեց տղամարդը, որը նաև ՀՀ քաղաքացիություն ունի, ինձ բողոքեց, որ արդեն երկու ժամ սպասում է իր հերթին։ Սպասարկման հերթը կարգավորող բոլոր կտրոնների վրա հերթին սպասողների քանակը, չգիտես ինչու, գրված էր 0: Բաժանմունքի սպասարկման 4 պատուհանների փոխարեն գործում էին 2-3-ը, բաժանմունքի աշխատողները թղթերով գնում էին այլ սենյակներ և ուշ էին վերադառնում։ Այդ ամենին գումարվում էր սրահում հերթում սպասողների խոսակցությունների հետևանք մեծ ժխորը, որը սպասումն անտանելի էր դարձնում։
Մեկուկես ժամ սպասումից հետո հերթը հասավ ինձ, դիմեցի ժամկետանց նույնականացման քարտի փոխարեն նոր քարտ ստանալու համար , բոլոր «պրոցեդուրաներն անցնելուց» հետո հայտնեցին, որ նույնականացման նոր քարտ կստանամ աշխատանքային 15 օրից հետո՝ հունիսի 2-ին։ Դրա հետևանքով, առանց նույնականացման քարտի այս ամիս հարկային հաշվետվություն չեմ կարող ներկայացնել, որի համար ՊԵԿ-ը ինձ կտուգանի։ Մարդամեկը հեղափոխության ժամանակ ասում էր, որ մարդը տուգանքի մատերիալ չէ։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե նույնականացման քարտը ինչո՞ւ չի կարող տրվել մեկ շաբաթում կամ՝ աշխատանքային 10 օրում, ինչո՞վ է զբաղված անձնագրերի և վիզաների վարչության աշխատակազմի վիթխարի բանակը։ Հիշեցի հայտնի հաղորդավար Պոզների գրածը այն մասին, որ ինքն ԱՄՆ-ում կորցրել է իր անձնագիրը, հաջորդ օրը իրեն տրվել է նոր անձնագիր»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան