Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Մեր տարածաշրջանում այս վաչկատունները զբաղվել են գրեթե միայն ասպատակությամբ». իրանագետ

«Մեր տարածաշրջանում այս վաչկատունները զբաղվել են գրեթե միայն ասպատակությամբ». իրանագետ
262
Ուրբաթ, 12 մայիսի, 2023 թ., 21:30

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը. «Բաքվի բարբարոսսկան վարչախմբի պաշտոնական քարոզչամեքենան ամեն ինչ անում է «ապացուցելու», թե արհեստածին Ադրբեջանը մեր տարածաշրջանում ունի, իբր, հինավուրց քաղաքակրթական ավանդույթ, մինչդեռ հենց ադրբեջաներենն ապացուցում է հակառակը։
Ասենք, այս լեզվում հողագործական եզրաբանության առյուծի բաժինը փոխառություն է կա՛մ կովկասյան պարսկերենից, կա՛մ հայերենից։
Դիցուք, ցորենը կալսելու համար գործածված հողագործական այնպիսի կարևոր ավանդական գործիքի անվանումն, ինչպիսին կամն է, գրական և բարբառային ադրբեջաներենում ունի երկու ձև՝ vəl և gəm «կամ», որոնցից առաջինը փոխառված է կովկասյան պարսկերենից, իսկ երկրորդը՝ հայերենից։
Այնպես որ, նույնիսկ «կամն» է խոսում այն մասին, որ մեր տարածաշրջանում այս վաչկատունները զբաղվել են գրեթե միայն ասպատակությամբ և որևէ հինավուրց քաղաքակրթական ավանդույթի հավակնել չեն կարող»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան