«Ունենք կանեփ արտադրողը ընկերություն, որը ախորժակը կորցրել է իր բիզնեսի նկատմամբ, ուզում է փակվել». Քերոբյան

«Երկու տարի առաջ, երբ քննարկվում էր, թե ինչ մոդելով պետք է արտադրական կանեփը զարգանա, դիտարկվում էր ունենալ այնպիսի կարգավորումներ, որի արդյունքում կստեղծվի ոլորտ, որը զգալի կլինի տնտեսության մեջ: Երկու տարի անց, մենք ունենք մեկ ընկերություն, որը ախորժակը կորցրել է այս բիզնեսի նկատմամբ և փակվելու մտադրություն էլ ունի: Կարիք կա ընդհանրապես մոդելը վերանայվի, մենք այսօր մոդել չենք վերանայում, այլ մոդելի մեջ փոփոխություններ ենք կատարում: Մուտքի գինը, լիցենզավորման վճարները էլի մնում է շատ բարձր, ընդհանուր կարգավորումները այնքան կաշկանդող են, որ, այնուամենայնիվ, այս փոփոխությունների արդյունքում մենք տնտեսական ազդեցություն չենք ունենա, կարող է ոլորտը մի քիչ բացվի, և մի քանի տնտեսվարող սկսի աշխատել, բայց դրանք կլինեն ձեռքի մատների վրա հաշված ընկերություններ»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ կառավարության կողմից ներկայացված՝ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ:

«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
30302.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
30902.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
30902.10.2026, 13:06
«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքն իրականացնել»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
31402.10.2026, 10:42
«Պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»․ Իշխան Սաղաթելյան
19602.10.2026, 10:00
««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան
24602.10.2026, 00:54
«Եթե խաղաղություն է, ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ Ադրբեջանից էժան բենզին չի գալիս»․ Արթուր Խաչատրյան
27701.10.2026, 15:18
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ռեկորդային ծավալի մասին
104001.10.2026, 08:37