20 տոննա ցորենով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է. մոտ 200 մ ճանապարհը լցվել է ցորենով

Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 18:30-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի 34-ամյա Կաբուլով Սոսլանը, իր վարած КамАЗ մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մ3 38 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, առաջ է ընթացել, ապա բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և առաջ ընթանալով՝ դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ բախվելով երկաթե պաշտպանիչ արգելապատնեշին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ կցորդիչում բարձված մոտ 20 տ ցորենը թափվել է՝ լցվելով մոտ 200մ ճանապարհի մեջտեղում:
Վարորդին առաջինը օգնության են հասել Արտաշավան գյուղի բանկիչները, ովքեր նաև ճանապարհի մեջտեղից հեռացրել են թափված ցորենը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզային գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
16610:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
202Երեկ, 19:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
211Երեկ, 16:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
240Երեկ, 12:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
225Երեկ, 12:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
329Երեկ, 10:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
25024.10.2026, 21:06
Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում աշխատակիցն ընկել է վերելակի հորանը, մահացել շտապօգնության մեքենայում
21224.10.2026, 18:30