Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Հակված եմ կարծել, որ ծնողների կողմից եղել է իրական սպառնալիք». Վաչիկ Գրիգորյան

«Հակված եմ կարծել, որ ծնողների կողմից եղել է իրական սպառնալիք». Վաչիկ Գրիգորյան
361
Հինգշաբթի, 18 մայիսի, 2023 թ., 10:30

Լրագրող Վաչիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աշոտը երբեք աչքի չի ընկել շոուներով, բայց այն մարդկանց, ովքեր կարծում են, որ տեղի ունեցածը շոու էր, մի հարց.
Ի՞նչը պետք է դրդի մարդուն իրեն նետել ընթացող մեքենայից, եթե ոչ սպառնալիքը կամ իրական թվացող վտանգը...
Իսկ միջադեպն արձանագրվել է մի տեսախցիկով, որի տեսադաշտը շատ սահմանափակ է, այսինքն շատ դժվար էր ընտրել նետվելու պահը, եթե դա նույնիսկ նախապես պլանավորված էր:
Այս և այլ հանգամանքները համակցելով հակված եմ կարծել, որ ծնողների կողմից եղել է իրական սպառնալիք, ինչը քրեորեն պատժելի արարք է:
Հաջորդը. հերոս կամ հերոսի ծնող լինելն ազատո՞ւմ է պատասխանատվությունից: Այդպես եղել է երկար ժամանակ և նույնիսկ հանրային ընկալման մեջ, թեկուզ և անկարողությունից, հարմարվողականություն է եղել հերոսի կամ հերոսի հարազատի զանցանքների հանդեպ: Էլ չեմ խոսում պետական հովանավորչության մասին, որի արդյունքը հասարակությունում արտոնյալների «բեսպրեդելն» էր:
Հիմա, որպեսզի որոշ թերզարգացածեր այս գրառումս չորակեն իշխանամետ, նշեմ, որ այս դեպքի քաղաքականացումը ոչ մի քայլ չի մոտեցնելու ապիկար ու կզած իշխանության տապալմանը»:

Աղբյուրը`   Վաչիկ Գրիգորյան