«Հոլանդիայի Ռոտերդամ նավահանգստում առգրավվել է 1 տոննա կոկաին». Վահե Դավթյան

454
Ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ., 10:48
Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Հոլանդիայի Ռոտերդամ նավահանգստում առգրավվել է 1 տոննա կոկաին։
Ինչպես պարզվել է, թմրանյութով բեռնված կոնտեյները Հոլանդիա էր եկել Թուրքիայից և այնուհետև պետք է ուղևորվեր Հարավային Ամերիկա։
Չգիտեմ, կստացվի Թուրքիային ձևավորել գազային հաբ, թե ոչ, բայց թմրանյութային հաբն արդեն գործում է։ Ընդ որում՝ մի քանի ուղղություններով. Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Ռուսաստան, Ամերիկա։
Ուզենք, թե չունենք, բայց օրերս Հայաստան ուղևորվող 2,7 տոննա կոկաինի առգրավումն Իտալիայում պետք է դիտարկենք վերոշարադրյալի լույսի ներքո։
Դեռևս որևէ եզրակացություն չեմ կարող անել, թեև իրադարձությունների տրամաբանությունն ընդհանուր առմամբ պարզ է»:
Աղբյուրը` Վահե Դավթյան

«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
7616:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
8216:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
9513:06
«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքն իրականացնել»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
10810:42
«Պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»․ Իշխան Սաղաթելյան
10010:00
««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան
15100:54
«Եթե խաղաղություն է, ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ Ադրբեջանից էժան բենզին չի գալիս»․ Արթուր Խաչատրյան
179Երեկ, 15:18
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ռեկորդային ծավալի մասին
564Երեկ, 08:37