Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Եթե Աշոտին ճանաչեի՝ կհորդորեի ետ վերցնել բողոքը և ներողամիտ լինել». Սյուզան Սիմոնյան

«Եթե Աշոտին ճանաչեի՝ կհորդորեի ետ վերցնել բողոքը և ներողամիտ լինել». Սյուզան Սիմոնյան
322
Ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ., 23:54

ՀԽ նախկին մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներիցս մեկն ինձ հարցնում է՝ ինչո՞ւ եք քննադատել Աշոտի հետ կատարվածը և չեք պաշտպանում որդեկորույս մորը, ուզում եք նրան դատե՞ն։ Ոչ, չեմ ուզում։ Եթե այլ մարդկանց մոտ էլ է այդ կարծիքն առաջացել, ապա պարզաբանեմ։ Ես կտրականապես դեմ եմ, երբ վրեժը երեխաներին վնասելով են ցանկանում իրականացնել։ Ես ինքս ճաշակել եմ դա։ Մեր ընտանիքը լուրջ սպառնալիքներ է ստացել 16 թվի ապստամբությունից հետո։ Ասում էին՝ ասեք, թող խելոք մնա, թե չէ՝ թոռներին կվնասենք։ Հասկանում ե՞ք դա ինչ սարսափ է եղել ընտանիքիս համար, երբ «խելոք մնալը» բացառվում էր։
Այո, չեմ ընդունում։ Ու ես հիմնավոր պատճառ ունեմ դրա համար։ Երեխաները պատասխանատու չեն ծնողի փոխարեն։
Իսկ ինչ վերաբերում է տիկնոջը դատելուն, իհարկե, չէի ցանկանա, որ նման բան լիներ։ Մանավանդ, երբ իմացա, որ մայր է, այն էլ՝ որդեկորույս։ Եթե Աշոտին ճանաչեի, կհորդորեի ետ վերցնել բողոքը, և ներողամիտ լինել, եթե ինչ որ բան էլ այնպես չի եղել, քանի որ ծանր հետևանք որպես այդպիսին չի եղել։ Եթե ազատ չարձակեն, Փաշինյան ընտանիքի մեղքը տիեզերական չափերի կհասնի, ու մանր քինախնդրության բեռը կրկին նրանց ուսերին կընկնի»։

Աղբյուրը`   Սյուզան Սիմոնյան