Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ձեր իշխանության մնալու ամեն օրը ոչնչացնում է մեր պետականություն ունենալու նվազագույն շանսը». Կարապետյանց

«Ձեր իշխանության մնալու ամեն օրը ոչնչացնում է մեր պետականություն ունենալու նվազագույն շանսը». Կարապետյանց
326
Կիրակի, 21 մայիսի, 2023 թ., 02:06

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գրառումը․ «Հասկանում եք չէ՞, որ Հայաստանում արդարադատությունը վաղուց մահացել ա, բայց համառորեն, լենին պապու դիակի պես, շարունակում ենք այն պահել դամբարան֊ցուցահանդեսի վերածված շենքերում/շինություններում/պետական կառույցներում։
Հասկանում եք չէ, որ արդարադատության պակասը, իսկ մեր դեպքում ի սպառ բացակայությունը, մի օր հանգեցնելու ա անդառնալի հետևանքների՝ վրեժխնդրության, ինքնադատաստանի, անկառավարելի բռնությունների շարանի, անարխիայի ...
Արդյունքում, պետականության անասելի/անչափելի թուլացում...
Կամ չեք հասկանում,
կամ հասկանալով եք անում..
Երկու դեպքում էլ ձեր իշխանության մնալու ամեն օրը ոչնչացնում ա մեր պետականություն ունենալու նվազագույն շանսը...»:

Աղբյուրը`   Նինա Կարապետյանց