Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ինչո՞ւ Ձեր որդուն տարրական գիտելիքներ չեք փոխանցել». բաց նամակ

«Ինչո՞ւ Ձեր որդուն տարրական գիտելիքներ չեք փոխանցել». բաց նամակ
737
Շաբաթ, 20 մայիսի, 2023 թ., 23:18

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ՝ ծնող՝ դատախազ Արմեն Չիչոյանին
Պարոն Չիչոյան, Ձեզ եմ ուղղում հետևյալ հարցերը.
Լինելով դատախազ, ունենալով բազմամյա փորձ իրավաբանության ոլորտում ինչո՞ւ Ձեր որդուն տարրական գիտելիք և հմտություններ չեք փոխանցել:
Ինչո՞ւ Ձեր որդու մեջ կամք չեք ձևավորել, որպեսզի նա հարգանք տածի անցյալի և ապագայի նկատմամբ, իսկ ներկայով պայմանավորված՝ չդրսևորի թուլակամություն՝ չկայացնի ակնհայտ անարդարացի դատական ակտ:
Ինչու՞ չեք պարզաբանել նրան, որ ակնհայտ անարդարացի դատական ակտի ընդունումը իր համար բացասական իմաստով կունենա վատ՝ անդառնալի հետևանք:
Ինչու՞ չեք դաստիարակել նրա մեջ կնոջ և մոր նկատմամբ հարգանք:
Ինչու՞ չեք դաստիարակել նրա մեջ թշնամու նկատմամբ արհամարհանք, իսկ հերոսների նկատմամբ ակնածանք:
Ինչու՞ նրա մեջ չեք ձևավորել թշնամուց զգուշանալու և թշնամուն չծառայելու կամք:
Հ.Գ.
Դուք լավ գիտեք, որ Ժորան ընդդեմ զոհված Ժորայի Մայրիկի գործով մարդուն առևանգելու հանցակազմը հաստատված լինելու համար բավարար չի կարող լինել միայն «առևանգվածի» ցուցմունքը և «առևանգվածի» կամքով մի քանի րոպե շփումը «առևանգողի» հետ:
Ձեզ և լայն հանրությանը հայտնի են լուրերը, որ «առևանգվածի» վարքը թմրանյութեր օգտագործողի վարքի է նման, «առևանգվողի» գենետիկ կոդը համալրված է հոգեկան հիվանդությամբ, բացի այդ «առևանգվածը» ներառված է հատուկ պետական պաշտպանության անձանց ցանկում:
Եվ դեռ օրեր առաջ էլ՝ «առևանգվածի» «առևանգման» վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն էր տարածել, սակայն այդ լուրը «առևանգվածը» անսպասելի հերքել էր:
Բավականին ծանր դեպք է, պարոն Չիչոյան Ձեր որդու կապը այս կարգի «առևանգվածի» հետ…»: