Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Խավարամտության դեմ պետք է պայքարել, որպեսզի մարդիկ գիտակցաբար չհրաժարվեն ազգից ու պետականությունից». Տարոն Սիմոնյան

«Խավարամտության դեմ պետք է պայքարել, որպեսզի մարդիկ գիտակցաբար չհրաժարվեն ազգից ու պետականությունից». Տարոն Սիմոնյան
371
Կիրակի, 21 մայիսի, 2023 թ., 23:36

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Խավարամտության դեմ պետք է պայքարել, պայքարել կրթվելով, որպեսզի տգիտության գերակայությունը հարմար չդառնա։
Խավարամտության դեմ պետք է պայքարել, պայքարել դաստիարակվելով, որպեսզի բարոյականության գահավիժումը սովորական չդառնա։
*Խավարամտության դեմ պետք է պայքարել, պայքարել բանականությամբ, որպեսզի աղմուկն ու մոլագարությունը մոդայիկ չդառնան։
*Խավարամտության դեմ պետք է պայքարել, պայքարել ներկայությամբ ու առերեսվելով, որպեսզի մարդիկ գիտակցաբար չհրաժարվեն ազգից ու պետականությունից։
Հ.Գ. Մնացածն աղմուկ է, որ սնուցում է քաոսի ու աղմուկի թաքուցյալ հեղինակներին։
Իսկ ոմանք կարող են զարմանալ, որ 121 տարի առաջ Թումանյանի գրած «Տրտունջ»-ն այսքան արդիական կարող է լինել ...

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան