Ողբերգական վթար՝ Տիգրանաշենի ոլորաններում

528
Կիրակի, 21 մայիսի, 2023 թ., 21:12
Այսօր՝ մայիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:45-ի սահմաններում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են Toyota corolla և Vaz 21099 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են։ Բախման հետևանքով 099-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Փրկարարները մահացածներից մեկին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս՝ ձորում, մյուսին էլ՝ ավտոմեքենայի մեջ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը։

4 զբոսաշրջիկ անհետ կորել է Ղրիմի քարանձավներում
8720:25
Ամուրի մարզում Տու-95 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է անձնակազմի վեց անդամ
14719:19
Նեպալում ուժգին սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն անցել է 2 տասնյակից (տեսանյութ)
13618:53
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ (տեսանյութ)
11815:06
Սլովակիայում դպրոցականը դանակով հարձակվել է ուսուցիչների և աշակերտների վրա (տեսանյութ)
19714:55
Քալիֆորնիայում սպանել են #NYT Games-ի տեխնիկական բաժնի ղեկավարին
23911:42
Նոր միջադեպ՝ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի տարածքում (տեսանյութ)
17910:18
Ուֆայում երեխան ընկել է պատուհանից ու մահացել
17609:37