Ավան Առինջի գերեզմանոցում տղամարդն ինքն իրեն պայթեցրել է
![]() 346 Երկուշաբթի, 22 մայիսի, 2023 թ., 21:18 Այսօր՝ մայիսի 22-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ավան Առինջի գերեզմանոցում մի տղամարդ շիրմաքարի մոտ նստած սպառնում է իր մոտ եղած մարտական նռնակը պայթեցնել։ Արդեն 30 րոպեից ավելի է՝ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության Աբովյանի բաժնի ծառայողներն այդ տղամարդու հետ բանակցություններ են վարում, որպեսզի նա չդիմի այդ ծայրհեղ քայլի։ Տարածքը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և Կոտայքի մարզի գումարտակի պարեկները սահմանազատել են։ Տղամարդը պահանջում է, որ ոչ ոք չմոտենա իրեն, ասելով՝ եթե մոտենան նռնակը պայթեցնելու է։ Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունը։ Եվ թե ինչի համար է նա դիմել նման քայլի՝ դեռևս պարզ չէ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, փրկարար հոգեբան և ՓԾ սակրավորներ։ Տեղում է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Այս պահին տղամարդու հետ բանակցություններ են վարում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռոբերտ Դավթյանը և Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը։ Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ տղամարդու հետ բանակցությունները արդյունք չտվեցին և նա ձեռքին փաթաթած նռնակը պայթեցրեց։ Բժիշկներն արձանակգրեցին նրա մահը։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանը, նույն վարչության Աբովյանի քննչական վարչության պետ Կարեն Փթուկյանը և քննչական խումբը։ Քննիչները այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում։ Հայտնաբերել են նռնակի կալցոն, դանակներ, օղու շիշ՝ ամբողջովին պարպած։ Դեպքի փաստով Հ․ Չալաբյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ |
Նամիբիայում թունավոր շիլա ուտելուց հետո ընտանիքի 13 անդամ է մահացել
30500:36Փրկարարները Դեբեդ գետից քաղաքացու դի են դուրս բերել
87Երեկ, 22:18Ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը մահացել է
227Երեկ, 21:24Ուժգին հրդեհ Մոսկվայում (տեսանյութ)
680Երեկ, 20:24Դիլիջանի քրեականի պետը ծեծել է 16-ամյա տղային (տեսանյութ)
124Երեկ, 16:3011 ամսական երեխան ընկել է բարձր հարկից և գիտակցության չգալով մահացել․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
230Երեկ, 16:12Մարտակերտում ուժեղ սելավների հետևանքով անձրևաջրերով են լցվել առանձնատների նկուղային հարկերը (լուսանկար)
155Երեկ, 11:54Ուժգին քամի ու հեղեղումներ՝ Ադրբեջանում. կան զոհեր
66531.05.2023, 22:48