Թերացումներ՝ Ֆինանսների նախարարությունում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը ՀՀ ֆինանսների նախարարությունում ստուգումներ է իրականացրել: Այդ հաշվեքննության արդյունքում 2022 թվականի բյուջեի տարեկան կատարման մասով ուշագրավ փաստեր են հայտնաբերվել: Օրինակ՝ «Պլանավորում, բյուջետավորում, գանձապետական ծառայություններ, պետական պարտքի կառավարում, տնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության մշակում և մոնիթորինգ» ծրագրով առկա է 540 մլն 865 հազար դրամի չափով անհամապատասխանություն:
Այստեղ խոսքը վերաբերում է աշխատողների հավելավճարներին և պարգևատրումներին: Առկա է նաև խեղաթյուրման ռիսկ՝ «Կառավարության պարտքի սպասարկում» միջոցառման հետ կապված: Այստեղ խեղաթյուրման ռիսկը պայմանավորված է արտարժույթով կատարված վճարներով և դրանց տատանումներով: Այս և այլ թերացումների մասով Հաշվեքննիչ պալատը նաև առաջարկություններ է ներկայացրել Ֆինանսների նախարարություն»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
30719.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
29219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
163316.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
130615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
169413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76512.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
204210.11.2026, 19:37