Ուրբաթ, 09 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Նոր պատերազմը մեզ համար չափազանց ծանր դիրքերից է լինելու». Արա Պողոսյան

«Նոր պատերազմը մեզ համար չափազանց ծանր դիրքերից է լինելու». Արա Պողոսյան
320
Չորեքշաբթի, 24 մայիսի, 2023 թ., 09:36

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի դառը ճշմարտություն էլ ասեմ. Փաշինյանը ենթարկվելով Ալիեւին, Հայաստանի համար նոր ու մեծ պատերազմի սկիզբ դրեց։ Նոր պատերազմը մեզ համար չափազանց ծանր դիրքերից է լինելու, հատկապես եթե Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը հասցնեն հանձնել։Այդ տարածքներում թշնամին տեղակայելու է բացառապես ռազմական ենթակառուցվածքներ, որոնք ամբողջովին վերահսկելու են Հայաստանի տարածքով ցանկացած տեղաշարժ։
Նոր պատերազմը անցնելու է Հայաստանի յուրաքանչյուր բնակչի բակով ու փողոցով։
Նոր պատերազմի դեպքում բանակը մի կողմից կռվելու է սեփական իշխանությունների ապիկար, երբեմն դավաճանական որոշումների դեմ, իսկ մյուս կողմից՝ զինված թշնամու։
Դա հնարավոր է կանխել և ամոթի ու պատերազմի էջը շրջել «արժանապատիվ խաղաղության» էջով։
Բայց՝ օրվա իշխանության և Հայաստանի ապագան անհամատեղելի են»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան