«Ցանկանում ենք նոր ատոմակայան կառուցել»․ Փաշինյան

Մեր ատոմակայանն ունի մի վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել և հիմա մենք շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառուցելու հարցում բանակցություններ են վարվում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, 3-րդ երկրների հետ։
«Հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է մեզ համար տնտեսապես ավելի շահավետ։ Որովհետև այդտեղ կա ներդրման չափ և այլն․ էներգետիկայի մասնագետները շատ խորը վերլուծություն են անում, թե որ հզորությունն է մեզ անհրաժեշտ»,- հավելեց կառավարության ղեկավարը։
Ըստ Փաշինյանի՝ առաջիկայում ՀՀ-ից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանա մոդուլային տիպի էլեկտրական ատոմակայանների հնավորություններին։ «Մենք կարող ենք մի մոդուլ կառուցել, հետո 2-րդը, ասենք՝ 7 ՄՎտ, հիմա մեր ատոմակայնը 400 ՄՎտ է։ 70, 70, այդպես կտորներով կառուցել, հետ ինչքան հնարավոր է այն մեծացնել»,- ասաց նա։
«Մյուս առաջարկները մեզ համար մի քիչ խնդարհարույց են, որովհետև միանգամից 1000 ՄՎտ-անոց ատոմակայան են առաջարկում։ Մեր մասնագետներն ասում են, որ 1000 ՄՎտ-ը մեր էներգետիկ համակարգում տեղավորելու հետ կապված դեռ հարցեր կան։ Իհարկե մոդուլային հետ կապված էլ հարցեր կան։ Եվ մենք պետք է դիտարկենք, թե որն է մեզ տնտեսապես ավելի շահավետ»,- նշեց վարչապետը։

«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
24311.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
26011.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
26811.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
65910.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
122309.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
38709.09.2026, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
47208.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
41608.09.2026, 17:06