Ջավախքից դիմել են ՀՀ ԱԺ-ին՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու կոչով
![]() 390 Չորեքշաբթի, 24 մայիսի, 2023 թ., 21:12 Ջավախքից մի քանի կազմակերպություններ և անհատներ դիմել են ՀՀ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանն անվստահություն հայտնելու կոչով․ «Հարգելի՛ պատգամավորներ Մենք՝ Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս և անհատ գործիչներս, ուշի ուշով հետևելով Արցախի և ՀՀ շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Արցախի վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի՝ Բրյուսելում, ՀՀ վարչապետի՝ Ռեյկյավիկում և սույն թվականի մայիսի 22-ի ասուլիսում հնչեցրած մոտեցումների կապակցությամբ՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ՝ հայտարարված թվերով: Մենք՝ ներքոստորագրյալներս, կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և խոստումներ տալու, որոնք հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ամրագրված և բազմիցս հայտարարված սկզբունքներին, խախտում են Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի դրույթները, Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ ստանձնած հանձնառությունները: Թուրք-ադրբեջանական տանդեմը չի էլ թաքցնում իր հավակնությունները Հայաստանի և տարածաշրջանի մյուս պետությունների նկատմամբ և չի բավարարվելու հայկական կողմի զիջումներով ու անընդհատ պարտադրելու է նոր զիջումներ: Հարգելի՛ պատգամավորներ, կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու վարչապետի կողմից նախատեսված ազգակործան փաստաթղթի ստորագրումը և ձեռնարկել ՀՀ վարչապետի ու կառավարության հանդեպ անվստահություն հայտնելու գործընթաց: Հարգելի՛ պատգամավորներ, խնդրում ենք սույն դիմումն ընթերցել առաջիկա ԱԺ լիագումար նիստին: Հարգանքներով՝ 1. Արտակ Գաբրիելյան՝ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
