ՔՊ-ականները հերթով շտապում էին Հովիկ Աղազարյանի աշխատասենյակ՝ աջակցություն հայտնելու օրվա «հերոսին». «Հրապարակ»
![]() 255 Հինգշաբթի, 25 մայիսի, 2023 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանում երեկվա քաշքշուկից հետո ՔՊ-ականները հերթով շտապում էին Հովիկ Աղազարյանի աշխատասենյակ՝ աջակցություն հայտնելու օրվա «հերոսին»։ Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանը ԲԴԽ անդամի թեկնածու Արմեն Դանիելյանի հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց, որ 2021-ին նա այնքան տղամարդկություն չունեցավ՝ իր աչքերի մեջ նայելով, կալանքի որոշումը տալ՝ այդպիսով խախտելով օրենքը, Աղազարյանն էլ, ըստ ընդդիմության պատգամավորների, տեղից ասել էր․ «Ձենդ կտրի, ռադդ քաշի, վեր ընգի տեղդ»։ Ավարտելով ելույթը՝ Արթուր Սարգսյանը շարժվել էր Աղազարյանի ուղղությամբ, նրա ճանապարհը փակել էին ՔՊ-ականները, ապա ԱԺ նախագահն էր անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրել, և ուժ կիրառելով՝ Սարգսյանին հեռացրել էին դահլիճից։ Նա պատասխանեց՝ գուցե ասել եմ, չեմ հիշում, և հավելեց․ «Չի կարելի Ազգային ժողովը դարձնել տղայական հաշիվներ մաքրելու թատերաբեմ», ինքն ԱԺ պատիվը բարձր պահելու համար է ընդդիմադիրին դիտողություն արել։ Իսկ ինչո՞ւ ՔՊ-ականներին դիտողություն չեք անում, որոնք բազմիցս ԱԺ պատիվը գետնով են տվել, ձեռնամարտի բռնվել ընդդիմադիրների հետ։ «Եթե տեսնում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա, անում եմ»»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
