Եվրոմիությունը հայտարարեց, որ այլևս կախված չէ Ռուսաստանից

Եվրոմիությունն այլևս կախված չէ ռուսական հանածո վառելիքից, հայտարարել է Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչ Թիմ Մաքֆին։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Վերջին 12 ամիսների ընթացքում ԵՄ-ն ցույց է տվել, որ կարող է դիմակայել Ռուսաստանին և էներգիայի աղբյուրները որպես զենք կիրառելու՝ նրա փորձերին, ասել է նա։
«Ռուսաստանի ածխի ներկրումը ԵՄ դադարեցվել է, նավթի ներկրումը մի փոքր մասն է նրա, ինչ եղել է պատերազմից առաջ, և ռուսական գազը արագորեն անհետանում է ԵՄ շուկայից»,- ասել է Մաքֆին:
Օրինակ, ռուսական խողովակաշարով գազի մատակարարումները պատմականորեն կազմում էին ԵՄ ներմուծման մոտ 45-50 տոկոսը մինչև Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը: 2023 թվականի մարտին այդ ցուցանիշը նվազել է մինչև 8 տոկոս։
Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչը բացատրել է, որ դա հնարավոր է դարձել երեք գործոնի շնորհիվ. առաջինն աշխատելն է վստահելի մատակարարների հետ, որոնցից ԵՄ երկրները 2022 թվականին գնել են 70 միլիարդ խորանարդ մետր ավել գազ։ Հիմնական արտահանողները ԱՄՆ-ն ու Նորվեգիան են, մինչդեռ Եվրոհանձնաժողովի ջանքերը այլընտրանքային գործընկերներ գտնելու ուղղությամբ շարունակվում են։
Երկրորդ որոշիչ գործոնը Եվրոմիության քաղաքացիների և բիզնեսի հավաքական ջանքերն էին էներգիայի խնայողության համար: Էներգետիկ ճգնաժամի սկզբում Եվրոհանձնաժողովն առաջարկել է գազի սպառումը նվազեցնել 15 տոկոսով, սակայն արդյունքում այդ ցուցանիշը հասել է գրեթե 18 տոկոսի։
Երրորդ գործոնը վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիան է. 2022 թվականին Եվրոմիությունը 16 տոկոսով ավելի շատ քամու և արևային էներգիա է արտադրել, քան մեկ տարի առաջ՝ ինչը փոխարինել է 11 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազին, ասել է Բրյուսելը: Այս ոլորտն ավելի զարգացնելու համար ԵՄ անդամ երկրներին հասանելի է 270 միլիարդ եվրոյի հիմնադրամը, որը ստեղծվել է՝ օգնելու նրանց լիովին հրաժարվել ռուսական էներգակիրներից:
Այժմ Եվրոմիությունում գազի պահեստարանները լցված են մինչև 66 տոկոսով, ինչը պատմական առավելագույնն է տարվա այս եղանակի համար, ընդգծել է Մաքֆին։ Բրյուսելի նպատակն է մինչև նոյեմբերի 1-ը հասնել 90 տոկոսի։

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
46818.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
48318.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
35917.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
36117.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
38316.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
38416.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
32216.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
31416.09.2026, 13:18