Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Չպիտի սոսկ կառչել պատմությունից». Սամվել Բաբայան

«Չպիտի սոսկ կառչել պատմությունից». Սամվել Բաբայան
818
Կիրակի, 28 մայիսի, 2023 թ., 14:18

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի ուղերձը

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն է։
1918 թվականից մինչև մեր օրեր հայոց պետականության գոյությունը պայքա՛ր է խորհրդանշել, ապրելու կա՛մք և վճռականությո՛ւն։
Այսօր, երբ հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը, ոչ պակաս շրջադարձային օրեր է ապրում, չպիտի սոսկ կառչել պատմությունից, այլ՝ պատմական գիտակցությամբ հաղթահարել ինքներս մեզ և սերունդներին ժառանգել անվտանգ ու կայուն զարգացող հայրենիք։
Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը,
Փա՜ռք Արցախի Հանրապետությանը,
Փա՜ռք հայոց պետականությանը:

Աղբյուրը`   Սամվել Բաբայան