Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ալիևի երեկվա հայտարարությունը քո զիջումների արդյունքն է». Շարմազանով

«Ալիևի երեկվա հայտարարությունը քո զիջումների արդյունքն է». Շարմազանով
391
Երկուշաբթի, 29 մայիսի, 2023 թ., 12:48

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյան, Ալիևի երեկվա հայտարարությունները քո զիջումների արդյունք է։
Նիկոլը հանկարծ զարմացել է, որ Ալիևը հերթական ապակառուցողական ելույթն է ունեցել։
Ի՞նչ կա զարմանալու։
Եթե Նիկոլը պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, Ալիևն էլ հակահայկական ելույթներ է ունենալու։
Գորիս-Կապան ճանապարհը թշնամուն հանձնած, Արցախն ադրբեջանական համարող կապիտուլյանտը «միամիտ» է ձևանում։
Նիկոլն ու Իլհամը ներդաշնակ աշխատում են՝ բերելով նոր կորուստներ հայկական կողմերի համար»: