Արցախից արձագանքել են Ալիևի հայտարարություններին
![]() 2039 Երկուշաբթի, 29 մայիսի, 2023 թ., 14:42 Ընդամենը օրեր առաջ Արցախի Հանրապետության նախագահը Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին կոչ էր արել վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, իրապես ընդունել միջազգային իրավունքով ամրագրված ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները: «Արցախպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ ի պատասխան նախօրեին Ալիևի արած հայտարարությանը: «Միաժամանակ նախագահ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել սկսելու միջազգային ձևաչափով երկխոսություն՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Ադրբեջանը հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո առաջին անգամ չէ Արցախի ժողովրդի հետ սպառնալիքի լեզվով խոսում, մենք տեսել ենք և տեսնում ենք ագրեսիվության դրսևորումներ՝ տեղական մարտական գործողությունների, շրջափակման, էներգետիկ և այլ ճնշումների ձևով: Դրանց այս անգամ Ադրբեջանի նախագահը ավելացրել է Արցախի ժողովրդի ընտրված իշխանությունների վերաբերյալ ապօրինի պահանջները: Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով և Արցախի Հանրապետության Սահմանադրության հիման վրա: Իսկ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, և, փաստորեն, այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը: Հարավային Կովկասում տևական խաղաղություն ապահովելուն միտված միջազգային ակտիվ ջանքերին զուգահեռ՝ Արցախի ժողովրդին ու պետականությանն ուղղված Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքները նպատակ ունեն հարվածի տակ դնելու այդ ջանքերի արդյունավետության հեռանկարը: Եվս մեկ անգամ ընդգծելով, որ Ադրբեջանը չի հարգում միջազգային որևէ սկզբունք և պարտավորություն՝ նախագահ Հարությունյանը վերահաստատում է մայիսի 23-ի իր ուղերձի դրույթները՝ ուղղված եռակողմ հայտարարության կողմերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- ասել է Լուսինե Ավանեսյանը: Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր, թե «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին»: |

«Տպավորություն կարող է ստեղծվել, որ դուք ընկալման խնդիր ունեք»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
2023:30
«Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար». Ուշակով
7523:16
Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
9422:45
«Դավիթը չպետք է դառնա քաղաքական վախի մթնոլորտ սերմանելու գործիք»․ Ռոբերտ Ամստերդամ
11522:18
«Փաշինյանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում իրենց կյանքը զոհաբերած զինվորների նկատմամբ»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
16222:06
«Միլիոնավոր մարդիկ կարող են սովի մատնվել Մերձավոր Արևելքում տիրող հակամարտության պատճառով»․ Շոյգու
14921:58
«Այս իշխանությունը կարող է միայն փորձանք բերել ու «կռուտիտ» անել, թե մենք կապ չունենք, ռուսներն արեցին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
12621:36
Իրանի իշխանություններն արձագանքել են Թրամփի՝ «քարի դար» վերադարձնելու մասին հայտարարությանը
17521:10
