«Մենք սովորելու շատ բան ունենք, այլապես երկակի ստանդարտները կկործանեն մեզ ու մեր երկիրը». Դ. Բաբայան
![]() 226 Երկուշաբթի, 29 մայիսի, 2023 թ., 20:42 Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի գրառումը. «Երկակի ստանդարտները աշխարհաքաղաքականության առանցքային բաղադրիչներից են, և բոլոր երկրները կիրառում են դրանք՝ միաժամանակ հայտարարելով, որ նման մոտեցումն անընդունելի է: Բայց երկակի չափանիշները՝ իրենց բացասական դրսևորմամբ կիրառվում են այն երկրների ու ժողովուրդների նկատմամբ, որոնք ընդունում են դրանք։ Իսկ նրանց նկատմամբ, ովքեր սկզբունքայնության պատճառով չեն ընդունում նման մոտեցումը, կիրառվում են հատուկ չափանիշներ։ Դա հենց այն է, ինչին մենք պետք է ձգտենք։ Դրա վառ օրինակներն են՝ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք լինելով իրենց սկզբունքներին խիստ հավատարիմ, ստիպում են նրանց նկատմամբ հատուկ չափանիշներ դրսևորել իրենց համար բարենպաստ համատեքստում։ Վերջին օրինակը՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովն էր Մոսկվայում։ Մենք սովորելու շատ բան ունենք, այլապես երկակի ստանդարտները կկործանեն մեզ ու մեր երկիրը»: Աղբյուրը` Դավիթ Բաբայան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
