Վեհափառի եղբորորդին՝ դատախազ Կորյուն Ներսիսյանն, ազատության մեջ է

Վեհափառի եղբորորդին՝ դատախազ Կորյուն Ներսիսյանն, ազատության մեջ է։ Այս մասին տեղեկանում ենք պաշտպան Էմին Խաչատրյանից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Կորյուն Ներսիսյանը կալանքի տակ էր գտնվում 2022թ հունիսի 11-ից։ 2023թ. ապրիլին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել փոխել Ներսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը տնային կալանքով, թեև պաշտպանության կողմը միջնորդել էր կիրառել գրավը։
Պաշտպանը բողոք է ներկայացրել Ներսիսյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշման դեմ՝ արձանագրելով, որ խափանման միջոց գրավն ի զորու է ապահովելու Ներսիսյանի պատշաճ վարքագիծը։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բավարարվել է բողոքը։ Դատարանը բեկանել և փոփոխել է տնային կալանք կիրառելու որոշումը՝ Կորյուն Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառելով գրավը՝ 10 մլն դրամի չափով։
Ներսիսյանն արդեն ազատության մեջ է, գրում է «Փաստինֆո»-ն։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը 2022թ հունիսին հայտնել էր, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Նվեր Դիլանյան նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար Գագիկ Գալստյանի և Նժդեհ Այվազյանի օժանդակությամբ և միջնորդությամբ Նվեր Դիլանյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն 500 հազար դրամ կաշառք։ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի 2022թ․ հունիսի 8-ի որոշմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե:

«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
2500:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
5900:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
58Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
147Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
74Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
59Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
67Երեկ, 22:36
«Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության կամայականությունից, ոչ թե դառնա ինձ ճնշելու գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան
67Երեկ, 22:18