«Ինչո՞ւ Հայ մայրն ստիպված եղավ իր տան ներսում դիմակայել այն վտանգին, որը պետք է կանխվեր դեռ պետական սահմանին». Կարեն Արայան

«Լույսի բանակ» կազմակերպության ղեկավար, Վերածննդի շարժման առաջնորդ Կարեն Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԱՅ ՄՈՐ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԻ ՊԱՏԻՎՆ Է, ԻՍԿ ՆՐԱՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ ԹՈՂՆԵԼԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՈԹԸ։
Այսօր հիվանդանոցում այցելեցինք Շաքիի հերոսուհի Անի Ավետիսյանին և «Լույսի Բանակի» անունից նրան հանձնեցինք պատվոգիր՝ ցուցաբերած բացառիկ խիզախության, մայրական անձնազոհության և անկոտրում կամքի համար։
Անին այն Հայ մայրերից է, որոնց համար զավակների անվտանգությունը սեփական կյանքից թանկ է։ Նա իր մարմնով ու կամքով դիմակայեց զինված ադրբեջանցի ներխուժողին։
Անին կատարեց մոր իր պարտքը՝ վտանգելով սեփական կյանքը։ Հիմա պետությունը պարտավոր է պատասխան տալ, թե ինչու Հայ մայրը ստիպված եղավ իր տան ներսում դիմակայել այն վտանգին, որը պետք է կանխվեր դեռ պետական սահմանի մոտ։
Եվ թող ոչ ոք չկարծի, թե այս պատմությունն ավարտվելու է հերթական պաշտոնական պարզաբանմամբ։
Մենք հետևողականորեն գնալու ենք մինչև վերջ՝ պահանջելով բացահայտել անվտանգության համակարգի հնարավոր բոլոր բացթողումները, պարզել յուրաքանչյուր պատասխանատու պաշտոնյայի գործողություններն ու անգործությունը և ապահովել մեղավորների օրենքով սահմանված պատասխանատվությունը։
Որովհետև Հայ կնոջ խիզախությունը չի կարող արդարացում դառնալ պետական անպատասխանատվության համար։
Անի՛, խոնարհումս քո խիզախության առաջ։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում։
Հայ մոր հերոսությունը պետք է արժանանա պատվի, իսկ նրա դեմ կատարված հանցագործությունն ու այն հնարավոր դարձրած յուրաքանչյուր մեղավորություն՝ անխուսափելի պատասխանատվության»։

«Ինչո՞ւ Հայ մայրն ստիպված եղավ իր տան ներսում դիմակայել այն վտանգին, որը պետք է կանխվեր դեռ պետական սահմանին». Կարեն Արայան
1622:06
«Արսեն Թորոսյանը քպ-ականին չհասկացավ. բա ժողովրդի ջանը քա՞ր էր». Հայկ Մովսիսյան (տեսանյութ)
5421:24
Եվրոպական մթերային խանութներում քիբերհարձակման պատճառով սառցարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է
12620:55
«Թե բա՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը». Մհեր Հակոբյան
6020:36
«Քո ակնոցների ոսպնյակները փոխելու ժամանակն է». Արսեն Թորոսյանը՝ գնաճը մատնացույց անող լրագրողին (տեսանյութ)
7319:54
Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
6719:42
«Ո՞վ ասաց Հայաստանում աշխատատեղեր չկան, բա էդ 840 հազարը որտեղից են, լուսնի՞ց». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
7818:54
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո (տեսանյութ)
16018:37