Եթե առաջարկն օրենքի տեսք ստանա, կարելի է շինարարական ոլորտի վրա տապանաքար դնել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ տնտեսական հանձնաժողովում երեկ փակ քննարկում է տեղի ունեցել՝ ՔՊ-ականների և բանկերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի ներկայացուցչի մասնակցությամբ, որը շատ թեժ է անցել։ Թեման ՔՊ-ական Գևորգ Պապոյանի հեղինակած օրենսդրական նախագիծն է, որն անցած քառօրյայում սուսուփուս, առաջին ընթերցումով ընդունվել է:
ՔՊ-ականն առաջարկում է, որ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, վարկն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը՝ երբ բնակարանը կառուցվի և հանձնվի սեփականատիրոջը։ Բացատրենք, որ երբ քաղաքացին հիպոթեքով տուն է գնում, չկառուցված բնակարանի վերաբերյալ կնքված սեփականության պայմանագրերը գրավ է դնում բանկում, բանկն էլ վարկի գումարը փոխանցում է սեփականատիրոջը։ Թե որն է նման փոփոխության հիմնավորումը, նախագծում չի նշվում, իբրև թե քաղաքացու շահը, որ որևէ կառուցապատող նրան «չքցի»։ Սակայն առաջին ընթերցումից հետո ոլորտում փոթորիկ է բարձրացել, մասնագետների կարծիքով՝ եթե այս առաջարկն օրենքի տեսք ստանա, ապա կարելի է շինարարական ոլորտի վրա տապանաքար դնել, քանի որ ոլորտում մենաշնորհ կձևավորվի, և բազմաբնակարաններ կկառուցեն միայն դոլարային միլիարդատերերն ու օլիգարխները, քանի որ գաղտնիք չէ, որ կառուցապատողները բանկից ստացվող գումարներով են ավարտին հասցնում գործը։
Իշխանության ներսում ևս այս օրենքը կռիվ է գցել, տնտեսագետները պնդել են, որ սա մեծ վնաս կհասցնի ոլորտին, և Պապոյանին առաջարկել են հրաժարվել դրանից, սակայն վերջինս, երկու ոտքը մեկ մաշիկի մեջ դրած, իրենն է պնդում, ուստի որոշել են շահագրգիռ կողմերի հետ փակ քննարկում անել։ Մեզ պատմեցին, որ ներկաներին զարմացրել է հատկապես ԿԲ ներկայացուցչի դիրքորոշումը, որը համընկել է Պապոյանի դիրքորոշման հետ, և մարդիկ հասկացել են, որ այս նախագծի ետևում Նիկոլ Փաշինյանն է կանգնած․ առանց նրա «դաբրոյի» ԿԲ-ն սա չէր պաշտպանի»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
152Երեկ, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
37511.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
38911.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
40011.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
86510.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
151909.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
44909.09.2026, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
53208.09.2026, 17:30