Պետբյուջեի հաշվին շրջագայողը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ցեղասպանության ճանաչումը՝ օդի մեջ, բան չի տալիս մեզ, բացի բարոյական շոյվածությունից». այս խոսքերի հեղինակը Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն է, որը բավականին շատ է սիրում մեկնել գործուղումների, այլ կերպ ասած՝ ճամփորդել՝ պետբյուջեի հաշվին, սակայն նախկին սփյուռքահայը ցեղասպանության ճանաչման հարցն անիմաստ մի բան է համարում:
Բայց այդ գաղափարի կրող պաշոնյան միայն 2022 թվականին 13 գործուղման է մեկնել տարբեր երկրներ: 2022 թվականին կառույցին հատկացվել է 578 մլն 945 հազար դրամ: Այս տարի ևս Զարեհ Սինանյանն ակտիվ ճամփորդող է: Տեղեկացանք, որ նախորդ ամիս նա մեկ շաբաթով Գերմանիայում է եղել, ապրիլ ամսին նա ութ օրով Իսպանիայում էր:
Ամենաուշագրավ գործուղումը եղել է փետրվարին. նա փետրվարի 17-ից մինչև մարտի 2-ը եղել է ԱՄՆ-ում: Հիշեցնենք, որ մինչ Հայաստանում պաշտոն ստանալը Սինանյանը ԱՄՆ-ում էր բնակվում, իսկ հիմա էլ ԱՄՆ է մեկնում՝ պետբյուջեի հաշվին»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Կա տեղեկություն, որ մարդիկ իրենց բիզնեսները փորձում են հանել ՀՀ-ից»․ Արման Աբովյան (տեսանյութ)
7712:18
«Անգամ ՌԴ-ում էինք զոռով մրցակցում, ԵՄ-ում ո՞նց է սպառվելու մեր ապրանքը»․ ձկնաբույծ (տեսանյութ)
9611:30
«Տպավորություն է՝ իրենք էլ չգիտեն՝ ինչ են անում»․ ձկնաբույծ (տեսանյութ)
11010:30
«Եվրոպական շուկան դեռևս անհասանելի է․ մարդիկ գոյատևելու խնդիր ունեն»․ Գոռ Գրիգորյան (տեսանյութ)
11010:00
Ձկնաբույծների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
10309:42
«Աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը»․ Գևորգ Պապոյան
10009:30
«Ինչո՞ւ է թանկ գյուղմթերքը». Հրայր Կամենդատյան
14803:12
«Պետական որոշումների որակը». Տիգրան Ջրբաշյան
15402:12