Հյուրանոցի համարում հայտնաբերվել է 38-ամյա տղամարդու դի

Այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 15․50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան 8 հասցեում գտնվող «Էյջ Ռեզորթ» հյուրանոցային համալիրի համարներից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի 10-րդ համարում հայտնաբերել են արնաշաղախ վիճակում, գլխի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի։
Մինչ դատական բժիշկն ու քննիչն աշխատում էին դեպքի վայրում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մահացածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 38-ամյա Սերժիկ Ղ-ն է։
Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև «ТТ» տիպի ատրճանակ և մեկ հատ կրակված պարկուճ։ Աղբյուրի տեղեկություններով, տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ մահացածը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում՝ ավազակային հարձակում կատարելու համար։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Հարձակումը գահակալի դեմ, հարձակում է հենց Եկեղեցու դեմ»․ Սամվել դպիր Գրիգորյան
6900:42
«Ավտովթար՝ Զվարթնոց թաղամասում․ մահաբեր շրջադարձի հերթական «զոհերը»»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
130Երեկ, 22:54
4 զբոսաշրջիկ անհետ կորել է Ղրիմի քարանձավներում
145Երեկ, 20:25
Ամուրի մարզում Տու-95 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է անձնակազմի վեց անդամ
224Երեկ, 19:19
Նեպալում ուժգին սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն անցել է 2 տասնյակից (տեսանյութ)
206Երեկ, 18:53
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ (տեսանյութ)
135Երեկ, 15:06
Սլովակիայում դպրոցականը դանակով հարձակվել է ուսուցիչների և աշակերտների վրա (տեսանյութ)
253Երեկ, 14:55
Քալիֆորնիայում սպանել են #NYT Games-ի տեխնիկական բաժնի ղեկավարին
282Երեկ, 11:42