«Վերին Լարս» անցակետի երթևեկելի նոր գոտիների վերակառուցումը կավարտվի հունիսի 15-ին․ ՌԴ վարչապետ

«Վերին Լարս» անցակետի երթևեկելի նոր գոտիների վերակառուցումը կավարտվի հունիսի 15-ին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Երեկ հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի հետ, մանրամասն քննարկել ենք հարցեր, այդ թվում ՝ «Վերին Լարս» անցակետի վերակառուցման հարցերը, նա համապատասխան խոստումներ է տվել ՝ մինչև հունիսի 15-ը ավարտել բոլոր աշխատանքները։ Ինչպես հասկանում եմ, խոսքը ևս չորս գոտու կառուցման մասին է», - ասել է Միշուստինը՝ հավելելով, որ նախարարն իրեն ծանոթացրել է աշխատանքների կատարման ընթացքին։
Այնուհետև Միշուստինը խոսքը փոխանցել է Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուսլան Դավիդովին, ով հայտնել է՝ եթե մինչև հունիսի 15-ը Տրանսպորտի նախարարությունը հանձնի ճանապարհային գծերը, ապա անցակետում առաջացած խցանումը կվերացվի մեկ շաբաթվա ընթացքում։
Դավիդովը հայտնել է, որ կլինի 39 գոտի, որից 15-ը բեռնատարների համար։
«Մինչև վերակառուցումը օրական անցնում էր մինչև 1200 բեռնատար և 3500 մարդատար մեքենա։ Այժմ մենք ակնկալում ենք, որ օրական մինչև 1500 բեռնատար կարող է անցնել», - ասել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։ Դավիդովը նկատել է, որ նույնիսկ վերակառուցման պայմաններում «Վերին Լարսը» բոլորից ամենաակտիվ անցակետն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինից և ավելացրել․ «Գիտեմ, որ երբ դուք ինչ-որ բան եք խոստանում, դա կատարվում է, եւ շատ ուրախ եմ դրա համար։ Շատ շնորհակալ եմ»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
191Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
149513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
55512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
95311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
149511.08.2026, 21:04