«Կարևոր պարզաբանում՝ ծխախոտի տուփերի վերաբերյալ». Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի գրառումը. «Այսօր շատ լրատվամիջոցներ, հղում անելով ինձ, նշել են, որ 2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտը կվաճառվի սպիտակ տուփերով:
Իրականում, դա ոչ թե նորություն է, այլ հիշեցում, որ 2020 թվականին ընդունված օրենսդրական փաթեթում, ի թիվս այլ սահմանափակումների (ծխելու արգելք՝ հանրային սննդի վայրերում, ցուցադրության արգելք և այլն), կա նաև, այսպես կոչված, պարզ փաթեթավորման պահանջը:
Դա նշանակում է, որ բոլոր տուփերը պետք է լինեն նույնատիպ, նույն գույնի տուփերով՝ առանց տարբերանշանների, լոգոյի և դիզայնի այլ էլեմենտների: Այս դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը 2024 թվականի հունվարի 1-ն է:
Իսկ ինչու եմ այդ մասին հիշեցրել հանձնաժողովի այսօրվա նիստում:
Խնդիրն այն է, որ ծխախոտի փաթեթավորման և մակնշման մեր պահանջները չեն կարող տարբերվել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերից: Իսկ ըստ այդ կանոնակարգի, ծխախոտը պետք է վաճառվի ծխելու հետևանքով տարբեր հիվանդություններ պատկերող նկարներով:
2020 թվականին, երբ այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնում էր օրենքը, մենք հարցրեցինք՝ իսկ 2024 թվականին հակասություն չի՞ առաջանալու ԵԱՏՄ-ի հետ: Հարցին ի պատասխան՝ նշվել է, որ մինչ այդ պետք է փորձենք համոզել ԵԱՏՄ գործընկերներին, որ կանոնակարգերը համապատասխանեցնեն մեզ:
Այս դրույթի ուժի մեջ մտնելուն մնացել է 7 ամիս, և հավանականությունը, որ ԵԱՏՄ-ն իր տեխնիկական կանոնակարգը կփոխի, շատ ցածր է:
Դրա համար, այսօր արդեն մեր գործընկեր պատգամավոր Արսեն Թորոսյանին, ՀԻՇԵՑՆԵԼՈՎ այս մասին, հարցրել եմ՝ ի՞նչ է լինելու հունվարի 1-ից հետո:
Արդյո՞ք պետք է մեր ընդունած օրենքը փոխենք, թե պետք է ընդունենք ԵԱՏՄ-ի պայմանները: Թե՞ այլ բան պետք է անենք:
Իսկ սա կարևոր հարց է, որովհետև ծխախոտ արտադրող և ներմուծող ընկերություններին կանխատեսելիություն և հստակություն է պետք: Տուփեր փոխելը ժամանակ է պահանջում, և մարդիկ պետք է իմանան ինչ խաղի կանոններ են գործելու հունվարի 1-ից հետո»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
191Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
149513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
55512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
95311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
149511.08.2026, 21:04