«Հայաստանը շատ ցավոտ, բայց իր քայլը արել է». Արամ Սարգսյան
![]() 564 Կիրակի, 11 հունիսի, 2023 թ., 10:24 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորից հոդված տարածաշրջանային իրավիճակի մասին՝ կարդալը խորհելու լավագույն տարբերակ համարողների համար։ Եվ ուրեմն, Հայաստանը համաձայնել էր, իսկ Ադրբեջանը խնդրեց հետաձգել ԱԳ նախարարների հունիսի 12-ի հանդիպումը Վաշինգթոնում։ Նախորդ հանդիպմանը կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել էին, համապատասխանաբար 29800 և 86600 ք/կմ, ներառյալ Արցախը։ Այս փուլում բանակցային թեման Արցախում բնակվող էթնիկ հայ բնակչության անվտանգության և իրավունքների ճանապարհային քարտեզին և քայլերին էր վերաբերելու, որը, իմ համոզմամբ, շատ չէր տարբերվելու կոսովյան խաղաղապահ առաքելության տեղակայման տարբերակից։ Այդպիսի կոնֆլիկտների հարթումը սկսվում է տարածքի ապառազմականացումից, որի մասին վերջերս ակնարկներով խոսում են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ները։ Այդ թեմայի քննարկումը, բնականաբար, չի բխում ՌԴ շահերից, որովհետև միջազգային խաղաղապահների մուտքը տարածաշրջան, Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը կնշանակի ՌԴ ամբողջական դուրսմղում Հարավային Կովկասից։ Այլևս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անվտանգային համակարգերում ՌԴ-ն զրկված կլինի ազդեցության լծակներից։ Միջազգային խաղաղապահների խնդիրը վիճահարույց է նաև Ադրբեջանի համար։ 2025-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են և 10-15 տարի ժամկետով միջազգային խաղաղապահների ներկայությունը ու Արցախի էթնիկ հայ բնակչության իրավունքների քննարկումը լուրջ խնդիրներ կառաջացնեն Բաքվի սուլթանի վերընտրության առումով։ Միևնույն ժամանակ՝ վաշինգթոնյան բանակցություններից երկար խուսափել չի ստացվելու, և Ադրբեջանը բարդ ընտրության առջև է՝ ընդառաջ գնա՞լ նոր աշխարհակարգի պահանջներին, որ անբեկանելի է դարձրել ռուս-ուկրաինական պատերազմը, թե՞ տեղավորվել ռուսական ռազմանավում, որի ուղեծիրը պատերազմի առաջին օրը նշեցին և որին միացավ քաղաքակիրթ աշխարհը։ Հայաստանը շատ ցավոտ, բայց իր քայլը արել է, ու գնդակը Ադրբեջանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի դաշտում է։ Համոզված եմ, որ Ադրբեջանը և ՌԴ-ն ուղիղ զգուշացվել են, որ նոր ագրեսիայի հրահրումը կբերի Արցախի Հանրապետության ինքնիշխանության ճանաչման՝ ածանցյալ բոլոր հետևանքներով: Ակնհայտ է նաև, որ 2020-ի պատերազմից հետո Մեղրու միջանցքի խնդիրն ուժով չլուծվեց միմիայն Արցախի ճանաչման հեռանկարից և պատժամիջոցների կիրառումից վախենալով։ Աղբյուրը` Արամ Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
