Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Անդրանիկ Մարգարյանը եթե կենդանի լիներ, սիրտն էլի չէր դիմանա». Արմեն Աշոտյան

«Անդրանիկ Մարգարյանը եթե կենդանի լիներ, սիրտն էլի չէր դիմանա». Արմեն Աշոտյան
251
Երկուշաբթի, 12 հունիսի, 2023 թ., 13:36

Հունիսի 12-ը պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց՝ Անդրանիկ Մարգարյանն ապացուցում էր, որ կարելի էր լինել և՛ սիրված վարչապետ, և՛ չքանդել երկիրը. «Անդրանիկ Մարգարյանը եթե այսօր կենդանի լիներ, կարծում եմ, էս վիճակում սիրտն էլի չէր դիմանա, որովհետև իր ամբողջ պայքարը, արժեհամակարգը խարխսված էր ինքնիշխանության համար պայքարով»,- նշեց նա: