«Կառավարությունը նորից հիշել է ՏՏ-ին». Վահրամ Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունը նորից հիշել է ՏՏ-ին։ Անցած անգամ, երբ դրամի փոխարժեքի բարձրացման փոխհատուցում էր տալիս, տարօրինակ մի կրիտերիա էր մտցրել՝ եթե ընկերության ցուցանիշները ցույց են տալիս, որ նշված ժամանակահատվածում ընկերությունը չի տուժել, ապա տրամադրել, իսկ եթե ընկերությունը տուժել է, ապա չտրամադրել։
Օրինակ այդ կրիտերիայով մեր ընկերությունը՝ Zangi-ն գտնվեց տուժողների ցանկում, ու մեզ փոխհատուցում չտրամադրվեց։ Ամբողջ աշխարհում պրոտեկցիոնիզմի պատերազմ է գնում, իսկ ՀՀ կառավարությունը անհայտ տրամաբանության շրջանակներում դեռ մի հատ էլ տեղական արտադրողին ստորադասում է դրսի արտադրողից։
Հիմա այս հզոր մտքի կրողները նոր առաջարկ են անում՝ ՏՏ-ին տալ աննախադեպ հարկային արտոնություններ։ Առաջին հայացքից ոլորտի զարգացումը խթանելու ստանդարդ գործողություն է։ Բայց շրջանցվում է ամենակարևոր հարցը՝ Որն է ՏՏ ոլորտի ռազմավարական նպատակը և տնտեսագիտական KPI-ները։
ՀՀ-ում ՏՏ-ի մեջ ներգրաված միջին վիճակագրական աշխատակցի գեներացրած ՀՆԱ-ն մոտ $40.000 է։ Այս թիվը վերջին տարում 30-ից դարձավ 40 զուտ դրամի արժևորման հաշվին։
Այս ցունանիշը միայն զուտ ֆինանսա-տնտեսական կատեգորիա չէ, այն ցույց է տալիս ոլորտի տեխնոլոգիականությունը և վերջնական արտադրանք արտադրելու հնարավորությունը։ 40 հազարը ՏՏ-ի համար շատ փոքր ցուցանիշ է, իսկ դա նշանակում է, որ մեր ՏՏ-ն ունի կառուցվածքային և որակական խնդիրներ։
Տրամաբանական կլիներ կառավարությունը այս ցուցանիշը դիտարկեր որպես թիրախային և գործեր նրա բարձրացման ուղղությամբ։ Բայց սրա փոխարեն իրենք ասում են որակը ու տեսակը մեզ համար ընդհանրապես կարևոր չի, մեզ համար կարևորը 40 հազար գեներացնողների քանակի ավելացումն է։ Սա հիշեցնում է կառավարության ճանապարհաշինական քաղաքականությունը՝ կարևորը ոչ թե որակով ճանապարհներ կառուցելն է, այլ շատ ասֆալտ փռելը։
Մինչև օրենքներ ընդունելը ճիշտ կլիներ նախ ՏՏ-ի զարգացման ռազմավարություն մշակել, սահմանել միջանկյալ մայլսթոուններ, և հետո նոր այդ ռազմավարության ներքո օրենսդրական և այլ տիպի նախաձեռնություններ իրականացնել»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
191Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
149513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
55512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
95311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
149511.08.2026, 21:04