«Քաղաքացիներն ահազանգում են Վերին Լարսում առաջացած հերթերի մասին». ԱԺ պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Քաղաքացիներից ահազանգում են Վերին Լարսի անցակետում կրկին առաջացած հերթերի և խնդիրների մասին։
Հայտնում են, որ օրեր շարունակ ստիպված են լինում սպասել, իսկ երբ հերթը հասնում է, մանրամասն զննելու, բեռնատարները դատարկելու արդյունքում խախտվում են ծիրանի պահման պայմանները և այն անպիտան է դառնում։
Ստացվում է, որ գոյացող հերթերի արդյունքում ծիրանը սկսում է փչանալ, և ֆերմերները ահռելի վնասներ են կրում։
Հերթերը պայմանավորված են այն հանգամանքով, որ վերջին օրերին ծխախոտի ապօրինի արտահանման փորձեր են արվում։
Կոչ եմ անում պատկան մարմիններին առավելագույն զգոնություն ցուցաբերել՝ կանխելով, պատժելով և բացառելով նման դեպքերը։
Գյուղմթերքը այս սեզոնին պետք է արտահանվի առանց լրացուցիչ խոչընդոտների»:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
30519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
28919.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
162616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
130315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75514.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
169013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76412.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
203910.11.2026, 19:37