«Մենք աջակցում ենք Հայաստանին Ադրբեջանի հետ արդար խաղաղության հասնելու հարցում». Կատրին Կոլոննա
![]() 234 Չորեքշաբթի, 14 հունիսի, 2023 թ., 14:18 Մենք Հայաստանի կողքին ենք Ադրբեջանի հետ արդար խաղաղության հասնելու հարցում՝ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Այս մասին գորում է «Լուրերը»։ Կատրին Կոլոննայի խոսքով՝ Հայաստանին և Ադրբեջանին այդ հարցում որևէ այլ երկիր այնպիսի աջակցություն չի ցուցաբերում, ինչպես Ֆրանսիան, ինչի մասին վկայում են նախագահ Մակրոնի ջանքերը: «Մենք աջակցում ենք Հայաստանին նաև տեղում՝ լարվածության նվազեցման հարցում: Ապրիլին ես անձամբ էի մեկնել Հարավային Կովկաս՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին օգնելու՝ հասնել խաղաղության համաձայնագրի»,- նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Կատրին Կոլոննան անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը՝ շեշտելով, որ Ֆրանսիան մեծապես աջակցել է առաքելության ստեղծմանը և այն այսօր նպաստում է իրավիճակի լիցքաթափմանը: Հարցուպատասխանի ժամանակ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներից Իզաբել Սանտիագոն կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անհապաղ բանաձև ընդունել՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: «Ֆրանսիան պատմական և եղբայրական կապեր ունի Հայաստանի հետ, մեր պարտքն է՝ գործել»,- նշել է ֆրանսիացի պատգամավորը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
