Լեհաստանում զանգվածային ցույցեր են տեղի ունենում կնոջ մահից հետո, ում արգելել են աբորտ անել
![]() 2259 Չորեքշաբթի, 14 հունիսի, 2023 թ., 23:48 Լեհական քաղաքներում զանգվածային ցույցեր են տեղի ունենում ընդդեմ աբորտի արգելքի։ Մարդիկ դուրս են եկել բողոքի «Այլևս ոչ մեկը» կարգախոսով և պահանջում են, որ օրենսդրությունը մեղմացվի այն բանից հետո, երբ մայիսի վերջին Նովի Տարգ քաղաքում ժամանակին չարված աբորտի պատճառով կին է մահացել: 33-ամյա Դորոտա Լալիկեն հղիության հինգերորդ ամսում է եղել, երբ նրա մոտ սկսվել է վաղաժամ ծննդաբերություն և նրան տեղափոխվել են հիվանդանոց: Չնայած իրավիճակի վտանգավորությանը, բժիշկները չեն հեռացրել պտուղը։ Մի քանի ժամ անց պտուղը մահացել է արգանդում, սակայն վիրահատության որոշում կայացվել է միայն երրորդ օրը, երբ հիվանդի մոտ արյան թունավորում է սկսվել։ Նա մահացել է պրոցեդուրայից մեկ ժամ անց: 2020 թվականի հոկտեմբերի 22-ին Լեհաստանի Սահմանադրական դատարանը վճռեց, որ պտղի արատների պատճառով աբորտն անօրինական է։ Լեհաստանում աբորտների 98%-ը հենց այս պատճառով է։ Ըստ որոշման՝ հղիության արհեստական ընդհատումը թույլատրվում է միայն բռնաբարության և ինցեստի դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ մոր կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում։ Դրանից հետո ավելի քան մեկ շաբաթ երկրում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր էին անում։ Միայն Վարշավայում փողոց էր դուրս եկել ավելի քան 150 հազար մարդ։ Դրանից հետո սույն օրենքի ուժի մեջ մտնելը հետաձգվեց մինչև 2021 թվականի հունվար։ 2021 թվականի հունվարի 27-ին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել։ |

Իսրայելը հարվածների նոր ալիք է սկսել Իրանի ուղղությամբ
3609:24
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
10707:12
«Քանի դեռ նիկոլը Հայաստանի ղեկավարն է, մարտի 8-ը նաև տղամարդկանց է վերաբերում». Հովհաննես Ավետիսյան
14503:18
«Կողքի սենյակում հանգուցյալին են ողբում, իսկ մյուսում՝ քեֆ անում». Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
33902:06
«Թուրքիան կարող է զորք մտցնել Իրանի հյուսիս-արևմտյան քրդաբնակ շրջաններ». Տիգրան Դավուդյան
14601:06
«Հայաստանի պաշտպանության նախարարն է՝ հարևան երկրում պատերազմի օրերին». Էդգար Ղազարյան
16500:48
Malaysia Airlines-ի՝ 12 տարի առաջ անհետացած MH370 չվերթի նոր որոնումները ևս ապարդյուն են ավարտվել
377Երեկ, 23:59
Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այցերից
364Երեկ, 23:54


