Հնդկաստան ռուսական նավթի արտահանումը կաճի՝ չնայած Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերին. #Reuters

Reuters-ը հաղորդում է, որ սեպտեմբերին Հնդկաստան ռուսական նավթի արտահանումը կաճի՝ չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերին։
Հնդկաստանին նավթի վաճառքին առնչվող երեք աղբյուրներ հայտնել են, որ հնդկական վերամշակման գործարանները սեպտեմբերին ռուսական նավթի գնումները կավելացնեն 10-20%-ով կամ օրական 150-300 հազար բարելով։
Նշվում է, որ Ռուսաստանը հաջորդ ամիս կկարողանա ավելի շատ նավթ արտահանել, քանի որ վերամշակման գործարաններում «պլանավորված և չպլանավորված պարապուրդը» նվազեցրել է հում նավթը վառելիքի վերածելու հնարավորությունը։
Աղբյուրի տվյալներով՝ վերջին տարիներին Հնդկաստանը մեծացրել է ռուսական նավթի գնումները՝ ՕՊԵԿ երկրներից ավելի թանկ վառելիքի հաշվին։ «Եթե Հնդկաստանը չհրապարակի հստակ քաղաքական ուղեցույց կամ առևտրի տնտեսագիտությունը զգալիորեն չփոխվի, ռուսական նավթը, հավանաբար, կմնա նրա մատակարարման հիմնական մասը», - գործակալությանը ասել է Kpler տվյալների հավաքագրման և վերլուծության հարթակի ներկայացուցիչ Սումիտ Ռիտոլիան։
CLSA միջնորդական ընկերությունը, որի արդյունքները մեջբերվում են գործակալության կողմից, տեսնում է միայն «սահմանափակ հավանականություն, որ Հնդկաստանը կդադարեցնի ռուսական ներմուծումը»։ Նրանք նշում են, որ եթե երկիրը դադարեցնի ռուսական նավթ գնելը, դա կարող է հանգեցնել համաշխարհային մատակարարումների կրճատման օրական մոտ մեկ միլիոն բարելով և գների կարճաժամկետ թռիչքի՝ մինչև գրեթե 100 դոլար մեկ բարելի համար։
Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Հնդկաստանի նկատմամբ լրացուցիչ 25 տոկոս սակագնի ներդրման մասին, որի արդյունքում ԱՄՆ արտահանվող հնդկական ապրանքների վրա ընդհանուր սակագինը կհասնի 50%-ի։ Սա ԱՄՆ-ի առևտրային գործընկերների շրջանում ամենաբարձր դրույքաչափերից մեկն է։ Թրամփն այս միջոցառումները բացատրել է նրանով, որ «Հնդկաստանի կառավարությունը ներկայումս ուղղակիորեն և անուղղակիորեն նավթ է ներմուծում Ռուսաստանից»։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
240Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
158Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
138Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
52826.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61123.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
173723.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
68722.10.2026, 02:06