Երեքշաբթի, 11 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Գռեհկացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը՝ վերածելով «քյարի» ու «բազառի» խոսակցության»․ Անդրանիկ Թևանյան

«Գռեհկացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը՝ վերածելով «քյարի» ու «բազառի» խոսակցության»․ Անդրանիկ Թևանյան
96
Հինգշաբթի, 28 օգոստոսի, 2025 թ., 20:48

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է բավարարել թուրքական նախապայմանները: Նա այսօր փաստացի գռեհկացրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը՝ այն վերածելով «քյարի» ու «բազառի» խոսակցության:
Նիկոլը բացասական գնահատական տվեց այն երկրներին, որոնք ճանաչել են հայերի ցեղասպանությունը և փաստացի հորդորեց մյուսներին չանդրադառնալ Հայոց ցեղասպանությանը: Այսինքն՝ հայտարարեց, որ այդ հարցը հանված է ՀՀ պետական քաղաքականության օրակարգից: Պարզ է, որ դրանից հետո Հայոց ցեղասպանության թեման փակվում է այնպես, ինչպես Նիկոլն ու Ալիևը 2022թ. հոկտեմբերի 6-ից սկսեցին փակել Արցախի թեման:
Դա բացահայտ ուրացում էր և Էրդողանի պահանջները բավարարելու քստմնելի ակտ:

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան