«Հայաստանյան քաղաքական, տնտեսական, փորձագիտական դաշտը գտնվում է Բաքվի խոշորացույցի տակ». Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանյան քաղաքական, տնտեսական, փորձագիտական դաշտը գտնվում է Բաքվի խոշորացույցի տակ:
Բաքվում ուշադիր հետևում են Հայաստանում քիչ թե շատ ազդեցություն ունեցող քաղաքական ու տնտեսական գործիչներին, պատգամավորներին ու նախարարներին, գիտեն անուններով, պարբերաբար թարգմանում ու հրապարակում են հայ փորձագետների վերլուծություններն ու մեկնաբանությունները:
Բաքուն մեթոդաբար մշտադիտարկում է Հայաստանում կայացվող որոշումները, անգամ, եթե դրանք ունեն բացառապես ներքին նշանակություն:
Իսկ ի՞նչ գիտենք մենք Ադրբեջանի մասին: Քանի՞ ադրբեջանցի պատգամավորի կամ փորձագետի անուն կարող ենք տալ: Ի՞նչ գիտենք ներադրբեջանական քաղաքական կյանքի մասին:
Գրեթե ոչինչ:
Կառավարությանը կից գործող արհեստածին փորձագիտական պոակ-կենտրոնները զբաղված են բացառապես օրվա իշխանությունների քաղաքական օրակարգը սպասարկելով: Անձամբ ես չեմ տեսնում դրանց կողմից արտադրվող այլ պրոդուկտ (իսկ եթե ես չեմ տեսնում, ուրեմն, հավատացեք, այն պարզապես չկա):
Ադրբեջանին տրվող գնահատականներում մենք առավելապես գտնվում ենք դիլետանտական, հաճախ զգացմունքային դաշտում:
Գուցե նաև դրանու՞մ է մեր անհաջողությունների պատճառը»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
191Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
149513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
55512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
95311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
149511.08.2026, 21:04