Ուզբեկստանը կսկսի ռուսական գազ գնել

3925
Երկուշաբթի, 19 հունիսի, 2023 թ., 17:48
2023 թվականի հոկտեմբերի 1-ից Ուզբեկստանը կսկսի ռուսական գազ գնել օրական 9 մլն խմ ծավալով, ներմուծման տարեկան ծավալը կկազմի մոտ 2,8 մլրդ խմ։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում երկու տարի ժամկետով գազի մատակարարման մասին համաձայնագիր են ստորագրել Ուզբեկստանի էներգետիկայի նախարար Յուրաբեկ Միրզամախմուդովը և «Գազպրոմի» խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը։
Պայմանագրից բացի ստորագրվել է ճանապարհային քարտեզ, որը, ի թիվս այլ բաների, նախատեսում է 22 կիլոմետր նոր մայրուղային գազատարների կառուցում, 56 կիլոմետր գազատարների վերանորոգում և գազատարի պոմպային սարքավորումների ձեռքբերում։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
30519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
28919.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
162616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
130315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75514.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
169013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76412.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
203910.11.2026, 19:37