Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ընդդիմադիրներն իրենց ոճի մեջ կրկին խուսափում են առերեսվել ճշմարտության հետ». Արթուր Հովհաննիսյան

«Ընդդիմադիրներն իրենց ոճի մեջ կրկին խուսափում են առերեսվել ճշմարտության հետ». Արթուր Հովհաննիսյան
300
Երկուշաբթի, 19 հունիսի, 2023 թ., 19:00

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի գրառումը. «Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները որոշել են չմասնակցել վաղը կայանալիք 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին, որտեղ ուղիղ եթերում վարչապետը պատասխանելու է պատգամավորների հարցերին։
Միանշանակ է, որ սա հարթակ է, որտեղ կարող են հնչեցնել դեռևս չհնչած հարցեր և ստանալ նաև դեռևս չլսված պատասխաններ։
Սակայն ընդդիմադիրներն իրենց ոճի մեջ կրկին խուսափում են առերեսվել ճշմարտության հետ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այսօրվա ընդդիմության քաղաքական սնանկությունը, և վերահաստատում, որ ընդդիմության նարատիվները ամբողջությամբ կառուցված են ստի և կեղծիքի վրա ու կապ չունեն Հայաստանի պետական շահի հետ»։