Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Աշոտյանի հետ, լսել նրա մտահոգությունները

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Աշոտյանի հետ, լսել նրա մտահոգությունները
280
Երկուշաբթի, 19 հունիսի, 2023 թ., 23:24

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր՝ հունիսի 19-ին, այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել Արմեն Աշոտյանի հետ. հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
ՄԻՊ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են նրա առողջական վիճակին և պահման պայմաններին։
Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ի վարչակազմի վերաբերմունքից, ինչպես նաև պահման պայմաններից բողոքներ չի ներկայացրել։
Նախաձեռնված քրեական վարույթի և ընտրված խափանման միջոց կալանքի առնչությամբ Ա. Աշոտյանը ներկայացրել է իր մտահոգություններն ու դիրքորոշումը։
Այցի արդյունքները կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն։