Փաշինյանը փորձում է ինքնամաքրվել. «Ժողովուրդ»
![]() 282 Երեքշաբթի, 20 հունիսի, 2023 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020թ-ի 44-օրյա պատերազմից 3 տարի անց՝ արդեն այսօր, Նիկոլ Փաշինյանը վերջապես կգնա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու իր թիմակիցների նախապես պատրաստած ու սերտած հարցերին: Ստացվում է՝ ՔՊ-ականներն իրենք իրենցով այսօր հավաքվելու են, նիստ անեն ու լուռումունջ Նիկոլ Փաշինյանին լսեն: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում երկար ժամանակ է՝ պատրաստվում են այս իրադարձությանը: ՔՊ-ականները նախապես հարցեր են մտածել, դերերի բաժանումներ են արել, որպեսզի հանկարծ ավելորդ հարցեր չտան Նիկոլ Փաշինյանին, իսկ պատգամավորներին «կուռացիա» անելու պատասխանատու գործն իր վրա վերցրել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը պատգամավորներին նախապես հանձնարարել է՝ ինչ խոսեն, ինչ հարցեր տան Փաշինյանին: Թե որքանով է այս իշխանությունն ի վիճակի անաչառ ուսումնասիրել այն պատերազմի հանգամանքները, որի պարտության հիմնական մեղավորները հենց իրենք են, սա հարցի մի կողմն է, բայց այն, որ Փաշինյանի այսօրվա մասնակցությունը ընդամենը ձևական բնույթ է կրում և նպատակ ունի հերթական անգամ «թոզ փչել» հանրության աչքին, դա ակնհայտ է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
