«Վազաշեն գյուղի բնակիչները դատի են տվել հայ-կանադական ՍՊԸ-ին». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իջևան համայնքի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչներ Սուրիկ Ղազարյանը, Գրիգոր Սարհատյանը, Հովիկ Գյոզալյանը և Սամվել Ճոկլինյանը գումար բռնագանձելու պահանջով ընդդեմ «Պոլիմետ կորպորացիա հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի հայցադիմում են ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան։ Դատարանի 2022թ․ մայիսի 4-ի որոշմամբ՝ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Հայցադիմում ներկայացրած 4 անձինք Վազաշեն գյուղի անտառում գտնվող բազմամետաղ հանքավայրում պահակություն են արել, որի դիմաց «Պոլիմետ կորպորացիա հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն նրանց աշխատավարձի պարտքեր է ունեցել։ Վազաշենի սահմանամերձ անտառում գտնվող հանքավայրում ներկայումս աշխատանքներ չեն իրականացվում։ 2012-2017թթ-ին «Պոլիմետը» Վազաշենի ոսկու հանքավայրի տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու արտոնագիր է ունեցել։ 2023թ․ հունիսի 16-ին Նոյեմբերյան քաղաքում Տավուշի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Անանյանը վճռել է քաղաքացիական հայցը բավարարել, «Պոլիմետ կորպորացիա հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ից հօգուտ Սուրիկ Ղազարյանի, Գրիգոր Սարհատյանի, Հովիկ Գյոզալյանի և Սամվել Ճոկլինյանի բռնագանձել յուրաքանչյուրին 1 միլիոն 200 հազար դրամ՝ որպես չվճարված աշխատավարձ, այդ ընկերությունից բռնագանձել 144 հազար ՀՀ դրամ պետական տուրքի գումար»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
191Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
149513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
55512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
95311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
149511.08.2026, 21:04