Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սրանց մեկ հարց կա տալու». Վահե Սարգսյան

«Սրանց մեկ հարց կա տալու». Վահե Սարգսյան
188
Չորեքշաբթի, 21 հունիսի, 2023 թ., 01:10

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարբեր շրջանակներ, հետապնդելով միանգամայն տարբեր նպատակ, ասում են՝ պետք էր գնալ և դրան հարցեր տալ։
Իմ անձնական կարծիքը՝ առողջ նպատակ հետապնդողներին. ո՞ւմ հարց տալ, և ի՞նչ հարցնել։
Նիկոլին հարցնել՝ ինչո՞ւ հանձնեցիր Արցախը, կամ՝ արդյո՞ք քո գործողությունների վերջնանպատակը Արցախի հանձնումը չէր։
Հա՞, լո՞ւրջ։
Դա նույն բանն է, որ «Իթթիհաթ վե թերաքքիի» պարագլուխներին հարցնենք՝ ինչո՞ւ ցեղասպանեցիք հայ ժողովրդին, կամ արդյո՞ք ձեր նպատակը հայ ժողովրդի բնաջնջումը չէր։
Դա նույն բանն է՝ Թալեաթին հարցնենք՝ հարգելի պարոն Թալեաթ Մեհմեդ, արդյո՞ք Ձեր «եռապետությունը» նպատակ ուներ ոչնչացնել հայ ժողովրդին իր հայրենիքում։
Չեմ կասկածում՝ վերջիններիս պատասխաններն առավել քան «հանճարեղ» կլինեն, ճիշտ այսօրվա տեղական թուրքի պատասխանների նման։
Հ.Գ. Սրանց մեկ հարց կա տալու, միայն մեկ հարց, և վերջ...»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան