ՆԳՆ շեֆերի վինետկան փակցրել են պատերին․ «Հրապարակ»
![]() 169 Չորեքշաբթի, 21 հունիսի, 2023 թ., 09:48 «Հրապարակ օրաթերթը» գրում է․ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու իր տեղակալները ճանաչման կամ էլ սեփական անձի ֆետիշացման խնդիր ունեն։ Բանն այն է, որ ՆԳՆ ենթակայության ներքո գործող կառույցներում՝ ոստիկանության բաժիններում, փրկարար ծառայություններում եւ այլն, հանձնարարվել է փակցնել ոստիկանապետ Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալների նկարները: Ըստ հիերարխիայի՝ վերեւում Վահե Ղազարյանի մեծ նկարն է, ներքեւում կողք-կողքի շարված են 4 տեղակալների՝ Դավիթ Համբարյանի, Արփինե Սարգսյանի, Արամ Հովհաննիսյանի եւ Կամո Ցուցուլյանի նկարները։ Ոստիկաններից մի քանիսը մեզ հետ զրույցում հաստատեցին լուրը, սակայն տարբեր մեկնաբանություններ տվեցին, օրինակ՝ մեկն ասաց, որ Վլադիմիր Գասպարյանի օրոք էլ իրենց բաժնում ոստիկանապետի նկարը կախված էր, մյուսն ասաց, որ առանձին ոստիկաններ էլ ժամանակին իրենց աշխատասենյակներում փակցնում էին զինանշանը, Սերժ Սարգսյանի ու Վեհափառ հայրապետի նկարները, բայց՝ սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
