«Ավտոստոպով երթևեկող Լենան դարձել է միլիոնատեր». Անի Կաղինյան
![]() 637 Չորեքշաբթի, 21 հունիսի, 2023 թ., 20:46 Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխությունից առաջ ավտոստոպով երթևեկող Լենան դարձել է միլիոնատեր: Չիմացողներին բացատրեմ, թե ինչ է ավտոստոպը, որ փողոցում կանգնում ես բութ մատդ տնկում ես վերև ու վարորդները քեզ առանց գումարի ա կետից տեղափոխում են բ կետ, եթե իրենց ճանապարհին է»: Նշենք, որ MediaHub-ն ուսումնասիրել է, թե ինչ են հայտարարագրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ամուսիններ պատգամավորները՝ Նարեկ Բաբայանն ու Լենա Նազարյանը։ Պարզվել է, որ Բաբայանը դեռ հայտարարագիր չի ներկայացրել։ Նազարյանը որպես անշարժ գույք ներկայացրել է բնակարան բազմաբնակելի շենքում, որը գնվել է 2017 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում, ինչպես նաև 2009 թվականին ժառանգություն ստացած անհատական բնակելի տունը՝ հողամասի վրա կառուցված, որը գտնվում է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։ 2022 թվականի ապրիլի 27-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում Նազարյանը Ալվինա հյուրանոցային համալիր ՓԲԸ-ից գնում է կատարել։ Հայտարարագրում գրված է, որ բնակարանը՝ բազմաբնակարան բնակելի շենքում արժեցել է 24 մլն 336 հազար դրամ։ Հատկանշականն այն է, որ այս գույքերը համատեղ սեփականություն են, սակայն համասեփականատիրոջ անունը պաշտպանված է։ 2022 թվականի տարեսկզբին պատգամավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն դրամ, որը տարվա ավարտից 1 մլն դրամի է հասել։ Նազարյանը եկամուտի երեք տեսակ է նշել։ Առաջինը վարձակալության դիմաց ստացած 1,5 մլն դրամն է, մյուսը՝ աշխատավայրը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմում, որտեղից ստացել է 8 մլն 17 հազար դրամ, հաջորդ եկամուտը նշված է որպես «Կանանց իրավունքների տուն», որտեղից Նազարյանը 34 հազար 760 դրամ է ստացել։ Լենա Նազարյանն ընդհանուր ունի 43 մլն 954 հազար դրամ։ 23 մլն 859 հազար և 20 մլն 95 հազար դրամի հասնող վարկերն ուղղված են եղել հիփոթեքով բնակարան ձեռք բերելուն։ Իսկ արդեն հանգստի համար Նազարյանն ընդհանուր առմամբ ծախսել է 2 մլն 100 հազար դրամ։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: Աղբյուրը` Անի Կաղինյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
