Կառավարությունը 6 ամսով արգելեց սիգի արտահանումը
![]() 1147 Հինգշաբթի, 22 հունիսի, 2023 թ., 12:24 Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 22-ի նիստում Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանեց: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշումը բխում է ՀՀ պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործմանև կենսաբազմազանության պահպանության պահանջից: Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա 2022 թվականին՝ 4700 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա, 2023 թվականին՝ 300 տոննա): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝շուրջ 2000 տոննա և ավել)։ Ելնելով վերոգրյալից կարող ենք փաստել, որՀայաստանի Հանրապետությունում դեռևս չունենք այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։ |

#The_Washington_Post-ը նշել է երկրների ցանկը, որոնք լրջորեն տուժել են Իրանի դեմ պատերազմից
521Երեկ, 18:02
««Իրական Հայաստանը» որտեղի՞ց է ստանալու իր վառելիքը». Ստեփան Դանիելյան
62406.03.2026, 00:48
Իրանը դեռևս մտադրություն չունի փակելու Հորմուզի նեղուցը
160405.03.2026, 23:06
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը (տեսանյութ)
168205.03.2026, 12:42
«Իրանի դեմ պատերազմը Հայաստանի համար հղի է տնտեսական լուրջ ռիսկերով»․ Արշալույս Մղդեսյան
69104.03.2026, 17:18
«Ի՞նչ ռիսկերի կարող է բախվել Հայաստանի էներգետիկ համակարգը»․ Վահե Դավթյան
47204.03.2026, 14:24
«Թուրքիայի համար ստեղծվում է հնարավորություն՝ դառնալու Եվրոպայի առանցքային գազամատակարար»․ Վահե Դավթյան
61904.03.2026, 00:42
«Մինչև ե՞րբ են մեր տնտեսվարողները կաշառքի դիմաց Վրաստանի սահմանով անցնելու». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
60503.03.2026, 11:54
