«Վարույթի քննությունն ընթանում է հնարավոր և անհնարին բազմաթիվ և կոպտագույն խախտումներով». Միքայել Շխիմյան
![]() 371 Կիրակի, 25 հունիսի, 2023 թ., 22:24 Փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ նախաձեռնված կարգապահական վարույթի քննությունը կշարունակվի վաղը՝ 2023 թվականի հունիսի 26-ին, ժամը 14:00-ին ԲԴԽ վարչական շենքում: Վարույթի քննությունը ընթանում է համապատասխան ընթացակարգերի և օրենքների հնարավոր և անհնարին բազմաթիվ և կոպտագույն խախտումներով, որոնց մասին մեր կողմից դեռ կբարձրաձայնվի հետագայում, այդ թվում նաև միջազգային ատյաններում: Այժմ նշեմ արձանագրված բազմաթիվ խախտումներից ևս մեկ, կրկին անձի հիմնարար իրավունքներից, պաշտպանության իրավունքի խախտման հերթական դեպքի մասին, մասնավորապես դեռևս նախորդ դատական նիստում՝ 2023 թվականի հունիսի 23-ին, պաշտպանության կողմը, նախապես, մինչև ԲԴԽ կողմից հերթական դատական նիստի օր հայտարարելը, հայտարարեց, որ պատրաստակամ է մասնակցելու ցանկացած օր նշանակվելիք դատական նիստի, բացառությամբ 2023 թվականի հունիսի 26-ի, քանի որ նշված օրը փաստաբանները պետք է մասնակցեն նախապես նշանակված վերապատրաստման պարտադիր դասընթացի (հայտարարությանը զուգահեռ ներկայացվեց համապատասխան դասընթացների ժամանակացույցը և մատնանշվեց դասընթացի առարկան), ինչը սակայն բնականաբար անտեսվեց և տեղում մերժվեց ԲԴԽ նախագահի կողմից, որից հետո վերջինս հայտարարեց, որ խարհուրդը արդեն իսկ նախապես որոշել է, որ փաստաբանների կողմից նշված օրը և նշված ժամին պետք է սույն գործով դատական նիստ անցկացի և որ դա իրենց վերջնական որոշումն է: Նշվածի կապակցությամբ առարկացեց նաև Դատավոր Դավիթ Հարությունյանը, հայտարարելով որ չի ցանկանում առանց ներկայացուցիչների մասնակցել դատական նիստի, ինչին ի պատասխան, վերջիններս հայտնեցին, որ արդեն ունեն վերջնական որոշում այդ մասով: Աղբյուրը` Միքայել Շխիմյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
