«Փաշինյանական հանձնվողականությունը զարմացրել է եվրոպացի, ռուս և ամերիկացի գործընկերներին». Նարինե Դիլբարյան
![]() 325 Երկուշաբթի, 26 հունիսի, 2023 թ., 08:54 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Արցախի անմարդկային պաշարման և շրջափակման, Հայաստանի և Արցախի սահմաններում, զավթված տարածքներում մեր զինվորների և խաղաղ բնակիչների, գյուղատնտեսությամբ, շինարարությամբ և հանապազօրյա աշխատանքով զբաղվող քաղաքացիական բնակչության վրա պարբերաբար կրակող, մահասփյուռ ազեր-թուրքական ռազմական-հարձակողական գործողությունների այս ողջ ընթացքում շատերը հնչեցնում են միակ տանջող հարցը՝ ինչո՞ւ միջազգային կազմակերպությունները, կոչ-հորդոր-դիմումներից և խոսքային պահանջներից բացի, հասցեական պատժամիջոցների չեն դիմում ցեղասպան ադրբեջանի դեմ, ինչո՞ւ ՄԱԿ-ը Հաագայի դատարանի վճռի կատարման համար գործուն քայլեր չի ձեռնարկում։ Պատասխանը մեկն է․ որովհետև Հայաստանի Հանրապետությունը վարչապետ-ԱԳՆ միասնությամբ ոչ մի գործուն քայլ չի իրականացնում․ լռություն, այսինքն՝ անգործունեություն ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում և համանման ազդեցության լծակներ ունեցող բոլոր ենթակառույցներում՝ դրան գումարած վարչապետի ապշեցուցիչ համառ շտապողականությունը Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելու հնարավոր բոլոր միջազգային հարթակներում։ Փաշինյանական այս հանձնվողականությունն արդեն զարմացրել և մտահոգել է ՀՀ եվրոպացի, ռուս և ամերիկացի գործընկերներին։ Երբ ռազմական ագրեսիայի, ցեղասպանության ենթարկվող պետության ղեկավարությունն իր միջազգային դիվանագիտական ցանցով լռում և համակերպվում է, բանակը կազմալուծած, օտար պետությունների և միջազգային կառույցնեերի ներկայացուցիչները չեն պատժելու ցեղասպան զավթիչին, սպասելու են․․․․․»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
